Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին մահացել է 6 հազար 30 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-փետրվարին մահացածների թիվը կազմել է 5 հազար 431, այսինքն՝ այս տարի 599-ով ավելացել է մահացածների թիվը:
Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանում առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա երկու ամիսներին մահացել է 3353 մարդ:
Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։