Ինչո՞ւ են նրանք ամեն ինչ անում, որ Արցախի թեման դուրս գա հայկական օրակարգից, եւ անգամ Արցախ այցելություններն են սկսել դատապարտել՝ դրա մեջ Հայաստանի դեմ ուղղված վտանգ տեսնելով։ Ինչո՞ւ են փորձում ներշնչել հայ հասարակությանը, որ ամեն գնով պետք է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, պետք է սահմանազատման աշխատանքներ իրականացնել, ոչնչով չառարկել լկտիացած հակառակորդին։ Եվ ներկայացնում են, որ ամենաչնչին դիմադրությունն անգամ՝ մեր կողմից, կարող է պատերազմի հանգեցնել։
Ապրենք շարքային հացակերի կյանքով, որի միակ նպատակն իր գոյությունը քարշ տալն է։ Իրենց դեպքում, իհարկե, այդ գոյության ներքո հասկացվում է լավ ուտել- հագնվելը, գործուղումներ մեկնելը, դաչաներում ապրելը, բիզնես-կլասով թռչելն ու թանկ հյուրանոցներում մնալը:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: