Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ)։
«Անցած օրերին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ գյուղի հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զորամիավորումների մեկ զինծառայող վիրավորում է ստացել։ Երկու կողմերի հետ համագործակցությամբ՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից միջադեպը կարգավորվել է»,- ասվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի 2022թ․ ապրիլի 12-ի տեղեկագ ալիքում։ Թե կոնկրետ որ օրն է տեղի ունեցել միջադեպը, խաղաղապահները չեն նշում: