Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր: «Հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը, թեև դե յուրե ուժի մեջ է, բայց դե ֆակտո այն կարելի է համարել անվավեր», – ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ գործունեության 28 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող համանախագահները հարյուրավոր անգամ այցելել են Հայաստան և Ադրբեջան: «Արդյունքն ակնհայտ է՝ զրո: Ադրբեջանն ինքը ռազմաքաղաքական ճանապարհով լուծեց այս հակամարտությունը», – նշել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում