Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշմամբ 2024 թվականի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն 7, կանայք՝ 6 օլիմպիական քաշային կարգերում: Հայտնի է նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ժամանակացույցը: Այն լինելու է չորս փուլով, սկսվելու է 2023 թ. հունվարի 1-ին եւ շարունակվելու է 2024 թ. հունվարի 31-ը:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՄՕԿ-ը այդ հարցերն ամենայն մանրամասնությամբ մի քանի ամիս քննարկվել է շահագրգիռ բոլոր մարզական կազմակերպությունների, մասնավորապես, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (OBA) եւ անհատ մասնագետների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ