Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 73 կգ քաշայիններ Ֆերդինանդ Կարապետյանը եւ Արսեն Ավետիսյանը մեկնել են Հունգարիա, որտեղ մասնակցելու են միջազգային մարզումային ճամբարի: Նրանք այլ երկրների ներկայացուցիչների հետ նախապատրաստվելու են ապրիլի 29-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի առաջատար Ձյուդոիստ Կարապետյանը Տոկիոյի օլիմպիական խաղերից հետո զբաղված էր վնասվածքը բուժելով, որի պատճառով բավական երկար ժամանակ ի վիճակի չի եղել մարզվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ