Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չէ Թուրքիայի հետ ուղիղ տնտեսական կապերի հաստատմանը

Ապրիլ 12,2022 20:50

Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից խաղաղության օրակարգի շրջանակներում իրականացվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և առևտրատնտեսական կապերի հաստատմանը միտված գործընթաց:

Այս օրակարգը հիմնավորվում է ՀՀ-ի համար տնտեսական հնարավորությունների մեծացմամբ: Թեպետ անթույլատրելի է այս գործընթացի դիտարկումն աշխարհաքաղաքական և քաղաքական համատեքստից դուրս, սակայն նույնիսկ միայն տնտեսական բաղադրիչի շրջանակում դիտարկելու պարագայում բացակայում է ոչ միայն ՀՀ կառավարության կողմից մշակված անհրաժեշտ տնտեսական անվտանգության հայեցակարգ, այլ նաև սոցիալական և տնտեսական ազդեցությունների մասին խորքային, համապարփակ վերլուծություն։

Հայ-թուրքական սահմանի վերաբացման և տրանսպորտային հաղորդակցության վերագործարկման պարագայում ենթադրվում է տնտեսական կապերի հաստատում Թուրքիայի հետ: Ակնհայտ է, որ առկա իրավակարգավորումների և տնտեսական հնարավորությունների պայմաններում ՀՀ-ն պատրաստ չէ Թուրքիայի հետ ուղիղ տնտեսական կապերի զարգացմանը մի քանի պատճառով.

  1. Սահմանների վերաբացման պարագայում ակնկալվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և միջպետական տարբեր գործընթացների մեկնարկ, որի արդյունքում կարելի է սպասել ներդրումային մեծ հետաքրքրություն թուրքական կազմակերպությունների կողմից՝ ուղղված գյուղատնտեսության, հյուրընկալության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի ոլորտներին: Տնտեսական անվտանգության արդի ռազմավարության բացակայության դեպքում այս ոլորտները կարճ ժամանակ անց կհայտնվեն ուղղակի կախման մեջ թուրքական կապիտալից և տնտեսական այլ գործոններից:
  2. Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիղ կապի հաստատման դեպքում կարելի է ենթադրել մի շարք սպառողական ապրանքների, հատկապես սննդի և տեքստիլ արդյունաբերության, ներմուծման ծավալների կտրուկ աճ, եթե ՀՀ կառավարության կողմից չձեռնարկվեն զսպող միջոցառումներ: Ներկայումս Թուրքիայում գործող արտահանմանը նպաստող քաղաքականության համատեքստում թուրքական ապրանքները ՀՀ շուկաներում գնային առումով կլինեն տեղական արտադրանքից անհամեմատ մրցունակ: Այս համատեքստում ՀՀ առանձին սպառողական շուկաներ կարող են ամբողջությամբ կլանվել ներմուծող կազմակերպությունների կողմից:
  3. Հաշվի առնելով Թուրքիայում կիրառվող տնտեսության հովանավորչական քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ-ում արտադրանքի համեմատաբար բարձր ինքնարժեքը, կարելի է բացառել ՀՀ-ի արտադրանքի մրցունակությունը թուրքական շուկաներում:

 

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության սոցիալ-տնտեսական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930