Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Փաշինյան-Ալիեւ հերթական պայմանավորվածության շրջանակում է». Գեղամ Մանուկյանը՝ ընդդիմադիրների մուտքը Արցախ թույլ չտալու մասին

Ապրիլ 12,2022 20:40

Aravot.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր էր ծագել, եւ ինչու ընդդիմադիր պատգամավորները չէին կարողանում մուտք գործել Արցախ:

«Դա Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի հերթական ստվերային պայմանավորվածության հետեւանքն է՝ սահմանափակել դեպի Արցախ երթեւեկը նաեւ քաղաքական գործիչների համար: Այսօր խաղաղապահների ձեռքին էին միայն ԱԺ պատգամավորների՝ մեր անունները: Չի բացառվում, որ վաղը այլ անուններ եւս հայտնվեն նրանց ձեռքին: Հատկանշական է, որ նաեւ Գորիսի Տեղ գյուղի մոտ մեր սահմանապահներն այլեւս հատուկ հսկողություն են սահմանել: Մեր հարցին ի պատասխան ասացին՝ որ դա այսօրվանից է, ընդ որում, պատգամավորների բոլոր անձնական տվյալները հատուկ արձանագրում էին ու փորձում էին ճշտել, թե Արցախ կոնկրետ, որ պատգամավորներն են ուզում մուտք գործել, որ նրանց տվյալները փոխանցեին ռուս խաղաղապահներին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Սա Փաշինյան-Ալիեւ հերթական պայմանավորվածության շրջանակում է եւ խոսում է այն մասին, որ հերթական դավադիր ծրագիրն է՝ Արցախը մեկուսացնելու, Արցախը հայաթափելու շուրջ»:

Գեղամ Մանուկյանը նաեւ հավելեց, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների  ղեկավարների հետ  հանդիպումն ամեն դեպքում կայացել է Աղավնոյի անցակետում, այդ ամսին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր նաեւ  «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս իրենց այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը  որակել էր նույնական եւ փոխլրացնող:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930