Ապրիլի 12-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով Սյունիքի մարզում եւս վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր։ Մոտ երկու ժամ հոսանքազրկվել էին Կապան, Մեղրի քաղաքները։
Կապանի բնակիչ Հ․ Բադալյանի ավտոմեքենան եւս վնասվել է քամուց։ Վերջինիս ավտոմեքենան կայանած էր քաղաքի կենտրոնում։ Հարակից շենքի տանիքից մի կտոր ընկել է մեքենայի վրա։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց, Բադալյանը, ինքը զանգել էր ԱՊՊԱ ծառայություն, որտեղից էլ նրան խորհուրդ են տվել դիմելու ոստիկանության մոտակա բաժին։ Բադալյանը դիմել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստում։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ