Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում հասարակության վստահության ցուցանիշը նվազում է. ՀՔԱՎ

Ապրիլ 12,2022 17:54

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ ներգրավմամբ «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2015-2017, 2019, 2020»  համեմատական հետազոտության միջոցով հաշվարկել է  իրավապահ մարմինների կամայականության ցուցանիշը՝ թե որքանով է հասարակությունը վստահում ոստիկանությանը, որքանով է ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգում իրավապահ մարմինների կամայականությունից։

Եթե նախկինում, ըստ մեր հետազոտության արդյունքների, հասարակության տրամադրվածությունը  իրավապահ մարմինների նկատմամբ բացասական է եղել 2016 թ․-ին, 2019 թ․-ին դա փոխվել է դեպի դրականը, որը, սակայն նվազել է 2021-ին։ «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը» ևս, 2019-ի համեմատ, 2021-ին նվազել է։

Ոստիկանության կամայականության, իրավապահ մարմինների պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունների կոնկրետ դեպքերով էլ փաստվում են այս հետազոտության արդյունքները։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930