Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ուստարվա ընթացքում դասապրոցեսի խաթարման հետևանքով ծագած կրթական խնդիրներին լուծում տալու մեխանիզմեր են մշակվել

Ապրիլ 12,2022 17:50

Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպվել է լրացուցիչ քննարկում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցով, որի վերաբերյալ ստացվել էր մի խումբ ծնողների կոլեկտիվ դիմում։

Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը , փոխնախարար Միքայել Համբարձումյանը և Ազգային ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը։

Նախ՝ կարևորվել է խորհրդարանը որպես քննարկումների հարթակ օգտագործելու ձևաչափը և  հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ քննարկումների անցկացումը։ Ապա՝ անդրադառնալով հարցի քննարկմանը՝ նախարար Անահիտ Հակոբյանը հայտնել է, որ նախարարությունը նպատակահարմար չի գտնում չեղարկել 9-րդ դասարանի ավարտական քննությունները։

Գործադիրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մշակվել են համապատասխան մեխանիզմեր՝ ուստարվա ընթացքում դասապրոցեսի խաթարման հետևանքով ծագած կրթական խնդիրներին լուծում տալու համար։ Միաժամանակ վստահեցրել  են, որ, ըստ անհրաժեշտության, կայացվելու են լրացուցիչ որոշումներ, իսկ աշակերտների համար ստեղծվելու են բոլոր հնարավոր նպաստավոր պայմանները քննություններին հավուր պատշաճի պատրաստվելու նպատակով։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930