Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական այդ սադրանքը ներվելու դեպքում, ամեն պահի կարող է կրկնվել. Թագուհի Թովմասյանը՝ ՌԴ դեսպանին

Ապրիլ 12,2022 17:16

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս տարվա մարտի 22-ից գտնվում էի Արցախում, եւ երբ ադրբեջանական զինուժը հարձակվեց Փառուխ համայնքի վրա՝ բռնի օկուպացնելով այն, այդ օրը ներքեւի Խրամորթ համայնքում էինք։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից խնդրել էի շտապ ընդունելություն, որպեսզի ականատեսի աչքերով ներկայացնեմ այն իրավիճակը, որն առկա է Արցախում։ Երեկ հանդիպեցի դեսպանին։

Մանրամասն քննարկեցինք Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակը, տեղեկացրի, որ Ադրբեջանը կիրառում է հրաձգային զինատեսակներ՝ նույնիսկ ականանետեր Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, թիրախավորում է գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի արդյունքում ունենք վիրավորներ, և որ այս ամենն համակարգվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով զրկել Արցախի խաղաղ բնակչությանը իր հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքից։

Փոխադարձ արձանագրեցինք այն կարեւոր իրողությունը, որ ադրբեջանական զինուժը ռուսական կողմի բանակցություններից հետո դուրս է եկել Փառուխ համայնքից, սակայն ընդգծեցի, որ ազերի զինվորները դեռ շարունակում են մնալ Քարագլխի լանջերում, եւ որ ադրբեջանական այդ սադրանքը առաջին հերթին ռուս խաղաղապահների դեմ է, ինչը, ներվելու դեպքում, ամեն պահի կարող է կրկնվել։

Խոսեցինք նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների իրավունքներից, որոնցից շատերը Հայաստան կամ երրորդ երկիր վերադառնալու ցանկություն ունեն։

Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաեւ Հայաստանի սահմաններում առկա իրավիճակի վրա. Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքի կոնկրետ հատվածներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930