ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնականն այսօր ԱԺ-ում վիրավորել է լրագրողներին։ Irakanum.am-ին պատմեցին, որ Ալեքսանյանի օգնականներից մեկը անցնելով խորհրդարանի միջանցքով և տեսնելով լրագրողներին նրանց հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել։ Պատգամավորի օգնականը «դիշովկա» է անվանել լրագրողներին։
Մենք տեղեկացանք, որ Ալեքսանյանի «անզուսպ» օգնականը, որը անվայելուց խոսքերը հետը տանում է խորհրդարան հասարակական հիմունքներով է աշխատում, սակայն միջադեպի մասին ԱԺ ղեկավարությունը տեղյակ է և նրան հայտարարվել է բանավոր նախազգուշացում։