Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը որպես Մինսկի խմբի համանախագահ

Ապրիլ 12,2022 14:11

«Ազատություն». Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը՝ ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է երկրի Արտգործնախարարությունը ի պատասխան Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման մասին հարցի։

Որպես այդպիսին՝ Ֆրանսիան «շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու համար, և շարունակում է աջակցել սահմանազատմանը, տարածաշրջանի մեկուսացմանը վերջ դնելուն, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված աշխատանքներին», – ասված է հաղորդագրությունում։

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930