Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել, որ ապրիլի 11-ին, ժամը 22.20-ին, Ազատության պողոտայում ծառայության ընթացքում «Հաղթանակ» զբոսայգու լճի հարակից տարածքից կրակոցի ձայն են լսել և այդ ուղղությամբ գնալով՝ նկատել են «Տոյոտա» մակնիշի մեքենա, որի վարորդը կրակոց է արձակել: Վարորդը փորձել է մեքենայով հեռանալ, սակայն ոստիկանները մեքենան կանգնեցրել են և, ապօրինի զենք, զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով, վարորդին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Բաժնում 18-ը չբոլորած վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ինքնաձիգի նմանվող ատրճանակ, 2 պահեստատուփ և 35 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն