«Матч ТВ»-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի դիտորդական խորհուրդը քննարկման է ներկայացրել Եվրոպայի միությունից դուրս գալու եւ Ասիական միություն մտնելու հարցը:
ՌՇՖ դիտորդական խորհրդի անդամ Ալբերտ Ստեփանյանը հաստատել է, որ օրակարգում նման հարց իսկապես կա եւ նախաձեռնությունը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայինը, ավելի ստույգ՝ նախագահ Անդրեյ Ֆիլատովինն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ