Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 12,2022 13:34

Ուշադրություն

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-8 մ/վրկ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ, 13-ին` 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29.60C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -1.5 (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.50C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930