Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերենը տալիս է բազում հնարավորություններ. մնում է միայն օգտվել մեր լեզվի անսպառ գանձարանից. հորդորակ

Ապրիլ 12,2022 14:35

Հորդորակ

հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (29-րդ թողարկում)

Սովորություն դարձնենք գործածել օտար բառերի հայերեն համարժեքները, շրջանառենք դրանք, որ մեր խոսքում ամրանան և բնականորեն դուրս մղեն օտար բառերը։ Հայերենը մեզ տալիս է բազում հնարավորություններ. մնում է միայն ընդունել ու օգտվել մեր լեզվի անսպառ գանձարանից՝ նպաստելով, որ այն ժամանակին համահունչ զարգանա։

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ langcom.am):

  • աուդիովիզուալ – տեսալսողական
  • աուդիտորիա – լսարան
  • դեմոնիզացիա – դիվայնացում, հրեշացում
  • դեստաբիլիզացիա – ապակայունացում
  • դեմենցիա – թուլամտություն
  • դևալվացիա – արժենվազում, արժեզրկում
  • դիստանցիոն – հեռավար
  • էմիսիա – թողարկում, դրամաթողարկում
  • էֆիր – եթեր
  • էվակուացիա – 1.տարհանում, տեղափոխություն, 2.դատարկում, հեռացում
  • իզգոյ – վտարակ
  • ինսպիրացիա – 1. ներշնչում, 2. ներշնչանք, դրդում
  • լոկատոր – տեղորոշիչ
  • կոմպլեկցիա – մարմնակազմ, կազմվածք
  • կլիպ – տեսահոլովակ
  • կրիմինալ – քրեական
  • միլիտարիզացիա – ռազմականացում
  • մոբիլիզացիա – 1. հավաքագրում, զորահավաք 2. համակենտրոնացում, կենտրոնացում
  • պարադիգմ(ա) – հարացույց
  • պերսոնաժ – կերպար
  • պրավալ – ձախողում, տապալում
  • պլյուրալիզմ – բազմակարծություն
  • պլացդարմ – զինադաշտ
  • սուբսիդիար – լրացուցիչ, օժանդակ
  • վալյուտա – տարադրամ, արժույթ, արտարժույթ
  • տրանսպլանտացիա – փոխպատվաստում
  • տուպիկ – փակուղի
  • տրիլոգիա – եռագրություն, եռերգություն, եռապատում
  • ուվերտյուրա – նախերգանք, նախանվագ
  • քրոնոմետր – ժամանակաչափ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930