Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Արցախի ղեկավարությանը»․ Գուրգեն Արսենյան

Ապրիլ 12,2022 12:27

«Հայաստանը նրանց հետաքրքրում է միայն որպես կերակրատաշտ։ Նրանց գործողություններն ուղղված են պատերազմ հրահրելուն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրին Արցախի դրոշը։

«Սա իշխանության՝ խաղաղությանն ուղղված ջանքերը տորպեդահարելու փորձ է։ ՀՀ գործադիր իշխանությունից եւ անձամբ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ վերանայել այն սկզբունքները եւ աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Արցախի եւ ՀՀ-ի մեջ արվող գործընթացներում։ Պահանջում եմ նաեւ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Արցախի ղեկավարությանը՝ իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետեւանքների մասով, որովհետեւ եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, երկրի լինելը դրվում է վտանգի տակ։ Մեր քաղաքական թիմից պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից էլ պահանջում եմ հասկանալ՝ ի՞նչ են անում եւ ուր են տանում այս գործողությունները»,-նշեց Գուրգեն Արսենյանը։

Ըստ Արսենյանի՝ ժողովուրդը հարեւանների հետ խաղաղություն ապահովելու մանդատ է տվել իրենց եւ իրենք որեւէ արկածախնդիր թիմի չեն կարող թույլ տալ խաղալ ՀՀ անվտանգության հետ․ «Չենք կարող թույլ տալ, որ ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ընձեռվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930