Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ մանդատները վայր չեք դնում, ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում․ գտե՜ք ձեզ»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ապրիլ 12,2022 11:51

«Հարց ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու գործուղել այս մարդկանց խորհրդարան․ լավ, այս մարդիկ ե՞րբ են աշխատելու։ Ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրին Արցախի դրոշը։

Ալեն Սիմոնյանը շարունակեց հարցադրումները․ «Ե՞րբ են պետության՝ իրենց վրա ծախսած գումարներն արդարացնելու։ Օրենսդրական նախաձեռնությունները մատերի վրա են հաշված եւ միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալուն։ Այցեր, որոնց չեն մասնակցում, միջազգային հանդիպումներ, որոնց չեն մասնակցում։ Առաջարկվում է վարչապետի հետ Արցախի թեմայի եւ իրավիճակի հետ կապված քննարկում անել, բայց չեն համաձայնում։ Զուգորդված աշխատում են Ադրբեջանի ԶՈՒ հետ, հայտարարություն՝ սադրանք սահմանին, եւ այսպես շարունակ։ Այս ամենը զուգադիպություն չէ, եւ այս ամենի պատասխանը դուք պետք է տաք»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը եկավ նիստին եւ դուրս եկավ դահլիճից, որպեսզի սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքը․ «Կարող էին ընդհանրապես չգալ ու հայտարարություն տարածել, բայց չէ՝ պետք էր պարտադիր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին եւ ասել, որ քաղաքական ակցիա է, որ իրենց բացական հարգելի է, պետք չէ աշխատավարձից պահել։ Սա է ընդդիմությունը։ Երեւի այն ժամանակ խոսակցություն կար, որ Մոսկվայից զանգել էին, որ հեսա իշխանություն են դառնալու, բայց մեկ էլ օպլյա՜․․․ քաղաքացին ասաց, որ ինքն է որոշելու, եւ ստացվեց այն, ինչ ստացվեց։ Ինչո՞ւ մանդատները վայր չեք դնում, կարո՞ղ եք, վստահ եմ, որ ոչ։ Եթե չեք աշխատում, ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում։ Գտե՜ք ձեզ»։

Ապա Ալեն Սիմոնյանը նշեց՝ տեղեկություն ունի, որ ընդդիմությունը, մեկնելով Արցախ, նախատեսում է հանդիպումներ անել, բայց դրանք ուրբաթ օրն են կայանալու․ «Կարեւոր քառօրյա ունենք, վարչապետի եւ կառավարության զեկույց ունենք, հարցուպատասխան, բայց աշխատանքային գործառույթը չի օգտագործվում։ Աշխատակազմի հետ քննարկելու եմ այս բացակայությունը ոչ հարգելի ճանաչելու հնարավորությունը։ Չեմ համարում, որ նման գործելաոճի համար են քաղաքացիները գործուղել ընդդիմությանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930