Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի Բաքվում հանդիպել է Թուրքիայի Գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալքըրանի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
«Հասանովն ասել է, որ ադրբեջանական բանակը շարունակում է բարեփոխումները՝ ուղղված Թուրքիայի ԶՈՒ չափանիշներին ադապտացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ