Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը պատերազմի մունետիկն է, եւ ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում»․ Հայկ Կոնջորյան

Ապրիլ 12,2022 11:43

«Հիշում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո Սեյրան Օհանյանն ասել էր, որ խորհրդարան անցնելը եւս խրամատ է, եւ այդ խրամատում իրենք պետք է գան ու պայքարեն։ Եկան, խրամատավորվեցին այս նստարաններին, զբաղվեցին շշանետումներով, ծեծկռտուքներ հրահրելով՝ ամեն կերպ արժեզրկելով խորհրդարանը։ Գուցե գտնում են, որ իրենց խնդիրն այստեղի խրամատում լուծել են, եւ հիմա գնում են Արցախ՝ նորից խրամատավորվելու ընդդեմ ՀՀ իշխանության եւ ՀՀ ժողովրդի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրին Արցախի դրոշը։

«Արցախի դրոշն այստեղ եւ ՀՀ տարբեր հատվածներում տեղադրելու վերաբերյալ․․․տրամաբանությունը ո՞րն է այն ընդդեմ որեւէ մեկի տեղադրելու, չեմ հասկանում։ Արցախը բոլորիս սրտում ու մտքում է, հանուն Արցախի ժողովուրդը զոհել է լավագույն զավակներին։ Դրոշը տեղադրելն ու Արցախի շահը պաշտպանելը լավագույնս պետք է արվի այնտեղ, որտեղ պետք է, մինչդեռ ընդդիմությունը բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ պետք է վեր հանել Արցախի դրոշը, բոյկոտում են, չեն անում, ժողովրդի մանդատը չեն օգտագործում՝ կոնկրետ մարդկանց հրահանգներով, հետո գալիս դրոշը տեղադրում են այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա»,-կարծիք հայտնեց Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության կռիվը ՀՀ ներսում է, դրա համար էին պատերազմի օրերին գեներալներին հրավիրում Երեւան․ «Ընդդիմությունը պատերազմի մունետիկն է, եւ ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում, սրում անվտանգային խնդիրները՝ ՀՀ-ում իշխանություն զավթելու եւ հեղաշրջում իրականացնելու համար։ Մենք ժողովրդի հետ դա թույլ չենք տալու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930