«Տարիներ շարունակ Թուրքիայի դրոշը վառելով եւ դրանով սերունդներին դաստիարակելով՝ որեւէ լավ բանի չեն տարել։ Եթե Թուրքիայի դրոշը վառելով՝ ՀՀ-ի համար որեւէ կոնկրետ քայլ են արել եւ նպաստել ՀՀ-ի որեւէ դրական ընթացքին, ապա ճիշտ են արել, բայց դրանում որեւէ լավ բան մենք չեն տեսել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նա ցավ հայտնեց, որ ընդդիմության շարքերում կան ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ կամ ներկայացուցիչ, որը սպասարկում է «չգիտեմ էլ ում շահերը»։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրին Արցախի դրոշը։
Ըստ Բաքոյանի՝ ոչ թե թշնամի երկրների, այլ ՀՀ սրբությունները պետք է սպասարկել։ «Եթե Թուրքիայի դրոշը վառելով՝ մտածում եք, թե հայրենիք եք փրկում, ապա փիղ նկարեք եւ այն ճղելով՝ ձեզ ուժեղ տղերք պատկերացրեք։ Ցավում եմ, որ նման օրակարգ եք սպասարկում։ Արցախ մեկնելով՝ որեւէ լավ բան չեք անում։ Եթե լավ բան անեիք, ապա պատերազմի օրերին չէիք փորձի մարդկանց փողով առնել տանել մեր շարքերից, արբանյակների միջոցով ասել, թե մեկ ամիս անց բան է լինելու, մենք ձեր տեղն ապահովելու ենք այնտեղ, ակտիվ մի եղեք, բան մի արեք․․․ձեր տեղն արդեն աղբանոցն է»,-հավելեց նա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ