Ռուս զինվորականները քիմիական զենք են կիրառել Մարիուպոլի խաղաղ բնակիչների նկատմամբ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Ազով» ջոկատի թուիթերյան էջը:
«Մոտ մեկ ժամ առաջ ռուս օկուպացիոն զորքերը Մարիուպոլ քաղաքում ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ կիրառել են անհայտ ծագման թունավոր նյութ, որը վերևից լցվել է անօդաչու սարքից: Տուժածների մոտ նկատվում է շնչառական անբավարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածվել է երեկ ուշ երեկոյան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ