Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ կլինեն, եթե իրենց իրական շեֆերը վերադառնան Արցախ»․ Գեւորգ Պապոյանը՝ ընդդիմությանը

Ապրիլ 12,2022 11:01

«Ընդդիմության խոսքում մեծապես կա կեղծավորություն, որովհետեւ Արցախը փրկելու համար երեւի ճիշտ ժամանակը չէր 22թ․-ի ապրիլին այս կազմով Արցախ գնալը։ Արցախը փրկելու շատ ժամանակներ են եղել, բայց այս կազմով հիմնականում հակառակ ուղղությամբ են եկել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմության գործունեությունը «հակաարցախյան է եւ կեղծավոր»։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրին Արցախի դրոշը։

Գեւորգ Պապոյանը շարունակեց․ «Արցախի ինքնիշխանությունը հենց այն ժամանակ է դրվել կասկածի տակ։ Ավելի անկեղծ կլինեն, եթե իրենց իրական շեֆերը, ինչպես տարիներ առաջ եկել են Արցախից, հիմա վերադառնան Արցախ եւ իրենց կոչած հայրենանվեր գործունեությունն այնտեղ ծավալեն՝ ոչ թե իրենց շքեղ դղյակներից կամ Երեւանի կենտրոնից փրկեն Արցախը, այլ հենց Ստեփանակերտում։ Արցախի փրկության մասին պետք է մտածեին այն ժամանակ, երբ իրենց սեփական միջոցներն ու Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեկան աճում էին մի քանի զրոյով եւ տոկոսով, իսկ ՀՀ ռազմական բյուջեն՝ աննշան տոկոսով։ Իրենց հարստացումն ու ադրբեջանական բանակի հարստացումն ուղիղ համեմատական են եղել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930