Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քարագլուխ նենգաբար մուտք գործելով՝ Ադրբեջանը խաղասեղանին դրեց ՌԴ-ի խաղաղապահների հեղինակության հարցը. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 12,2022 10:40

Բրյուսելում որոշակի առաջընթաց գրանցվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված գործընթացներում: Բայց մյուս կողմից էլ անառարկելի ճշմարտություն է, որ եթե պետությունների եւ նրանց հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտ չձեւավորվեց, ապա խաղաղության ու հաղորդակցության ուղիների վերաբերյալ ցանկացած թվով եւ ամենաբարձր մակարդակով ստորագրված փաստաթղթերը չեն կարող գործել: Անվստահության մթնոլորտը լավագույն դեպքում անժամկետ կհետաձգի վերոնշյալ գործընթացները կյանքի կոչելը, իսկ վատագույն դեպքում կհասունացնի նոր հակամարտություն:

Արցախի Հանրապետության Փառուխի հատվածում Ադրբեջանի զինուժի գործողությունները մի քանի էական ու մտահոգիչ ուղերձներ հղեցին արցախյան հիմնահարցին մոտ կանգնած տարածաշրջանի պետություններին եւ միջազգային հանրությանը:

Քարագլխի հիմնական ուղերձը, սակայն, այն էր, որ դրանով լուրջ հարված հասցվեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը, իսկ վերջինս այսօր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության միակ երաշխավորն է: Ադրբեջանական զինուժը, մտնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, էականորեն խաթարեց հետպատերազմյան Արցախի ստատուս-քվոն: Կատարվածին գումարվեց նաեւ այն, որ ադրբեջանցիները խախտեցին մինչ այդ ռուս խաղաղապահների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչն այդ գործողությունների հետեւանքներն ավելի է ծանրացնում:

Ուկրաինական հակամարտության համապատկերին Ադրբեջանի այդ գործողությունները լուրջ հարված էին պատերազմող ՌԴ-ի վարկանիշին: Ամբողջ աշխարհում ռազմական հատուկ գործողություններով իր դիրքերն ամրապնդելուն եւ աշխարհաքաղաքական քարտեզում նոր՝ ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելուն ձգտող Ռուսաստանի համար դա ծանրագույն հարված էր: Խաթարելով նոյեմբերի 9-ից անմիջապես հետո տարածաշրջանում ձեւավորված խաղաղության եւ անվտանգության ձեւաչափը՝ պաշտոնական Բաքուն կասկածի տակ դրեց ՌԴ-ի՝ որպես Հարավային Կովկասում կայունության գործոնի կարգավիճակը, ինչը չի բխում նաեւ նրա ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերից:

Քարագլուխ նենգաբար մուտք գործելով՝ Ադրբեջանը խաղասեղանին դրեց ՌԴ-ի խաղաղապահների հեղինակության հարցը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930