Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ ավելի բարձր միավորներ ունեցող դիմորդները չեն դիմի այն մասնագիտությունների գծով, որի կարիքն ունենք. «Փաստ»

Ապրիլ 12,2022 10:18

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում կատարված փոփոխությունների համաձայն, դիմորդը տվյալ ուստարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Արդյունքում երկու քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է առավել բարձր միավորով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ սա ուղղակի կիսատ քայլ է դեպի այն համակարգը, որն ի վերջո պետք է ունենանք:

«Տարբեր երկրներում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների դեպքում ընդունելության քննություն հասկացություն գոյություն չունի». կրթության փորձագետը նշում է` արևմտյան երկրների բուհական համակարգերին բնորոշ այս մեխանիզմը պետք է գործի նաև մեր երկրում` ապագա ուսանողը հնարավորություն ունենա պարբերաբար ստուգելու իր գիտելիքները, միավորներ հավաքելու, ոչ թե դա անի թեկուզ տարին երկու անգամ: Սակայն այս պարագայում մեկ այլ մտահոգություն է առաջ գալիս:

«Այո, սա նպաստելու է նրան, որ բարձր միավորներ հավաքող դիմորդները չեն գնալու այն մասնագիտությունների գծով սովորելու, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությանը կամ էլ Հայաստանի առաջնահերթություններից են: Օրինակ` եթե մի դեպքում դիմորդը հնարավոր է՝ դժվարությամբ էր հաղթահարում 8 միավորի շեմը, ապա մեկ անգամ ևս քննություն հանձնելով՝ հնարավորություն կունենա, ասենք, 10 կամ 12 միավոր ստանալ, դա կարող է բավարար լինել իրավաբանական կամ տնտեսագիտական մասնագիտություններով սովորելու: Իսկ եթե այդ հնարավորությունը չլիներ, կընտրեր այլ ֆակուլտետ: Ստացվում է, որ ավելի բարձր միավորներ ունեցող դիմորդները չեն դիմի այն մասնագիտությունների գծով, որի կարիքն, ի դեպ, մենք ունենք: Մրցույթն էլ միշտ ավելի քիչ է լինում, որովհետև հատկացված տեղերի թիվը միշտ ավելի շատ է, քան դիմորդների թիվն է, սա հուշում է նախորդ տարիների փորձը, արդյունքում ուսանողներ չենք ունենա բնագիտամաթեմատիկական, հայագիտական և մի շարք այլ ուղղություններում, սա կրկնակի հարված է մեր կրթական համակարգին»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930