Ըստ տարածվող տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել գարեջրի գործարանի նոր սեփականատեր Գարեգին Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականում ինքն է գնել գործարանը, ու ինչ կապ ունի Սուքիասյանն այդ գործարանի հետ:
«Ես խնդրում եմ, ինձ որեւէ քաղաքական պրոցեսի մեջ մի՛ մտցրեք, ես, այո, գործարանը գնել եմ, ես գործարար եմ, ու որեւէ կապ չունի դրա հետ Խաչատուր Սուքիասյանը. դա ինձ է պատկանում, իմ «տանիքը» ես եմ: Սուքիասյանների ընտանիքի հետ մեր բիզնեսը «Ռան օիլ»-ն է, որտեղ ես բաժնեմաս ունեմ: Ավելին ասեմ՝ Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի հետ շատ նորմալ հարաբերություններ ունեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։