Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչպես պատահեց, որ ռուսական բանակը չի կարողանում այլեւս առաջ գնալ, իսկ մենք հանձնեցինք անառիկ Հադրութն ու Շուշին, հանձնեցինք տարածքներ, որոնք ոչ մի ռազմական ուժ չէր կարող գրավել, եթե դրանք կամովին չհանձնվեին. «Հրապարակ»

Ապրիլ 12,2022 09:51

Եթե ռուսական ներխուժման առաջին օրերին հայ հանրությունը հպարտության զգացում ուներ, թե՝ տեսա՞ք, մենք 44 օր դիմանում էինք, իսկ ուկրաինացիները մի քանի օրում երկրի կեսը տվեցին, ապա այսօր արդեն իրավիճակը բոլորովին այլ է։

Իհարկե, հիմա էլ կարող ենք հպարտանալ մեր զինվորների քաջությամբ եւ ինքնազոհողությամբ, բայց պետք է նաեւ հասկանալ, թե ինչպես պատահեց, որ Ուկրաինա պետությունը կարողանում է դիմակայել ռուսական գերհզոր զինուժին, որի դեմ կանգնելն անհնարին բան էր թվում։ Ինչպես պատահեց, որ առաջին օրերին գրաված մի քանի տարածքներից հետո ռուսական բանակը չի կարողանում այլեւս առաջ գնալ, իսկ մենք հանձնեցինք մեր անառիկ Հադրութն ու Շուշին, հանձնեցինք տարածքներ, որոնք ոչ մի ռազմական ուժ չէր կարող գրավել, եթե դրանք կամովին չհանձնվեին։ Ինչու մեր պաշտպանական գերատեսչությունները՝ գերագույն հրամանատարի գլխավորությամբ, չկարողացան բացարձակապես ոչ մի դիմադրություն ցույց տալ եւ ինչ-որ կետում կանգնեցնել թշնամուն։ Եվ չասեք, թե զինամթերքի կամ սպառազինության խնդիրն էր պատճառը։ Պատճառը փնթիությունն էր ու դավաճանությունը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930