Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մի քանի կարևոր ուղերձ հնչեցրեց. Աշոտյան

Ապրիլ 12,2022 09:40

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մի քանի կարևոր ուղերձ հնչեցրեց։

1.Ուորլիքը հաստատեց, որ տարիներ շարունակ նախկինների օրոք բանակցությունները եղել են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ:

2.Ուորլիքը փաստացի չհերքեց լավրովյան հայտարարությունն առ այն, որ Մինսկի խմբի մյուս 2 համանախագահները պատրաստ չեն Ռուսաստանի հետ աշխատել:

3.Ուորլիքը դրսևորեց աշխարհաքաղաքական խանդի տեսարան՝ ակնարկելով, որ դեմ է Ռուսաստանի միջնորդությանը, բայց կողմ է եվրոպական միջնորդությանը:

4.Ուորլիքը հույս հայտնեց, որ Հայաստանի (!) իշխանությունները դեռևս պնդում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:

5.Ուորլիքը նաև հույս հայտնեց, որ հնարավոր է «վերակենդանացնել» Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930