ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ Լիանա Ամիրխանյանին և ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական- վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման և հսկողության բաժնի պետ Հակոբ Դարչինյանին պարգևատրելու մասին։
ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կարգադրությունում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետով՝ կարգադրում եմ.
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 104-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգևատրել Լիանա Ամիրխանյանին և Հակոբ Դարչինյանին»։