Ապրիլի 11-ին Սյունիքի մարզ՝ Հայաստանում ՄԱԿ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ համատեղ այցի շրջանակներում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այցելեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ՝ քննարկելու կենտրոնի, ինչպես նաև Կենտրոնի կողմից ստեղծված սոցիալական ձեռնարկության ներկա գործունեությունը։
Դեսպանը ոգևորիչ երկխոսություն ունեցավ շահառուների, այդ թվում՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող մարդասիրական ծրագրերի շահառուների հետ, ովքեր ներկայացրին իրենց հաջողության պատմությունները և իրենց դժվարությունները։ Դեսպանն ուրախությամբ տեղեկացավ Ռեսուրս կենտրոնի ապագա ծրագրերին և հույս հայտնեց, որ կրթությունը և հզորացումը կառաջնորդեն ավելի արդար և ավելի խաղաղ կյանքի ապահովմանը բոլորի համար։
Կարդացեք նաև