Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա հաղորդմամբ՝ հերթական այցերի նպատակն էր՝ հետևել գերիների վիճակին և նրանց պահման պայմաններին, ինչպես նաև օգնել, որպեսզի գերիները կապ պահպանեն ընտանիքի անդամների, հարազատների հետ.
«Ապրիլ ամսին հերթական տեսակցությունն է տեղի ունեցել բոլոր անձանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: »,- ասաց Զառա Ամատունին: