Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Փամբուխչյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:
Փամբուխչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2020թ. դեկտեմբերից:
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից ազատվել էր Անդրանիկ Փիլոյանը, որ մինչ այդ կալանավորվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործով: