Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ պահողն իսկապես Արցախն է պահում, իսկ այստեղ դրոշներն են ներկում». Խաչիկ Մանուկյան

Ապրիլ 11,2022 17:40

«Մեր ժողովրդի առողջ մասը երբեք իր առողջ լինելը չի պարտադրում հիվանդներին, ուղղակի ասում է` ձեւեր կան ապրելու, մշակույթ կա… Ընդ որում, երբ դրսից գումարներ էին տալիս, որպեսզի մեր դպրոցական ծրագրեր փոխենք, մենք ասում էինք` թող գումարները տան, բայց մեր ծրագրերն իրենք վերցնեն, որովհետեւ մերը շատ ավելի առողջ է… Անգամ գալիս է պահ, երբ խեղում են պատանիների հոգիները նաեւ գեղարվեստական ստեղծագործություններով… Հոգով եւ մարմնով խեղվածները պարտադրում են իրենցը, ուզում են իրենց համայնքը կայանա, ներկայանալի դառնա… Մինչդեռ մենք` որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, չենք գնում, դռներ չենք ծեծում… »,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ, հերոս Վաչագան Մանուկյանի հայր Խաչիկ Մանուկյանը:

Նրա համոզմամբ, չնայած տրոհված լինելուն, մեր գենը հաղթելու է: Խաչիկ Մանուկյանի ձեւակերպմամբ, ներկայիս ալիքները ժամանակավոր են. «Ցավոք, այժմ իշխանական ամենաթույլ օղակն ունեցանք, դրա համար ամեն ինչի մեջ պարտվողականությունը իշխեց, ու դրա համար բացատրություններ ունեցանք, թե իբր պարտվում ենք այս պատճառով, այսինչի պատճառով, նա դժգույն քաղաք է, մեզ պետք չէ, սարի վրա ձյուն է, պետք չէ…Եվ այս արտահայտություններն իրականում աշխատեցին…Այս ամենը տանում է խելագարության, չես կարող ինչ-որ բանի հետ կապող օղակ գտնել, ասես հիպնոս լինի…

Ցավոք, մեր պետական կառույցների կորուստները, մեր պետական ատրիբուտների կործանումը հնարավոր է մեզ իսկապես որպես պետություն վերացնի… Եվ առհասարակ, եթե օվկիանոսում հսկա նավերն անցնում են, փոքրերը կամ ալիքների տակ տարրերային ընթացքով գնում են, կամ մնում ալիքների տակ… Մենք տեսանք փոքրանալը` եւ տարածքային եւ հոգեւոր կորուստներով, դա վտանգավոր է…»:

Խաչիկ Մանուկյանը տարակուսած է. «Հիմա ի՞նչ ենք անում… իրար վրա ցեխ ենք շպրտում, կարելի էր մտածել այնքան լուրջ խնդրիր է դրոշի հետ այսպես կամ այնպես վարվելը… Դրա հետ կապված մի բան պատմեմ. Արցախից սահմանները պահող մի աղջիկ ֆեյսբուքի իմ գրածների տակ գրեց` մենք Արցախը պահելու ենք մինչեւ վերջ…Նա պայմանագրային ծառայող է, սահմանապահ: Ասացի`դու իսկական Արցախն ես պահում, այստեղ դրոշներն են ներկում, հանում, բերում, ասացի՝ դու ես ճշմարիտը…Եվ, իսկապես էդ խաղերը, բաները, իմիտացիաներն ինչի՞ համար են, որ միասնակա՞ն ենք…Էդ որտեղ միասնական ուժը ցույց տվեցիք, որ դառնանք թելադրող, էդ ուժը դուրս է մղվել, չկա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930