Ուկրաինայի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարության հրամանով Անաստասիա Շաբոտովան հեռացվել է այդ երկրի գեղասահքի ազգային հավաքականից:
Ուկրաինայի երիտասարդության եւ սպորտի նախարար Վադիմ Գուտցայտը մեկնաբանել է հեռացման պատճառը: Պաշտոնյայի խոսով, հավաքականին չի բավարարում, որ 16-ամյա մարզուհին ապրում է Ռուսաստանում:
«Օլիմպիական խաղերում նա Ուկրաինայի հավաքականի կազմում էր եւ հիանալի ելույթ ունեցավ: Սակայն հետո, երբ այս իրավիճակը ստեղծվեց եւ Շաբոտովան մնաց Ռուսաստանում, մենք հեռացրինք նրան հավաքականի կազմից եւ ամեն ինչ դրանով ավարտեցինք»,-նախարարի խոսքերը մեջբերել է Championat.com-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ