Հայաստանի առաջատար բռնցքամարտիկները, որոնք հավակնում են հանդես գալ մայիսի 21-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, այս օրերին մարզվում են իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ: Սակայն նրանք շուտով ազգային ընտրանու կազմում ուսումնամարզական հավաքի կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ շեշտը կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա:
Մինչեւ այս պահը դեռ վերջնականապես հայտնի չէ, թե մեր ամենատիտղոսավոր բռնցքամարտիկը՝ գյումրեցի Հովհաննես Բաչկովը, կմասնակցի՞ Եվրոպայի առաջնությանը, թե՞ ոչ: Aravot.am-ի տեղեկություններով նա հիմա իր հայրենի Գյումրիում է եւ ստորագրած պայմանագրով ստանձնած պարտավորության համաձայն՝ սպասում է Միացյալ Արաբական Էմիրությունների իր պրոֆեսիոնալ ակումբի թուլտվությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ