Զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, սակայն միշտ չէ որ հնարավոր է լինում ամբողջովին գնահատել ընտանիքների կարիքները, մտահոգող հարցերը:
Զոհված զինծառայողների հարազատները՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից, հանդիպել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ և առաջարկել ստեղծել հանձնաժողով, որի կազմում կլինեն զինծառայողների հարազատները, ովքեր ժամանակ առ ժամանակ կներկայացնեն իրենց մտահոգող հարցերը, հանդես կգան առաջարկություններով:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ յուրաքանչուրիս պարտքն է ամենօրյա աշխատանք տանել՝ ուշադրության կենտրոնում պահելով բոլոր ընտանիքներին, հետամուտ լինել, որպեսզի մտահոգող հարցերը հրատապ կարգով լուծում ստանան:
Կարդացեք նաև
Գորիսի համայնքապետարան