Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»

Ապրիլ 11,2022 16:16

Ermenihaber. Ապրիլի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում լինելու են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»:

Դրանից բացի քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելուն միտված Անկարայի դիվանագիտական ջանքերը:

Ներքին խնդիրներից կքննարկվի գնաճի զսպման, «ահաբեկչության դեմ պայքարի» և այլ թեմաների վերաբերող հարցեր:

Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ուղերձով և ամփոփ տեղեկություն կհաղորդի կառավարության նիստում քննարկված թեմաների ու ընդունված որոշումների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930