Ուշադրություն
Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Կարդացեք նաև
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կբարձրանա 2-4, 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-ի և 13-ի գիշերը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.00C (1998թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.50C (1997թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.30C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ