Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինության հիմնանորոգման մրցույթը կայացել է, երաշխիքներն էլ կներկայացնեն, որպեսզի պայմանագիր կնքեն: Այսօր այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Մրցույթը հաղթած կազմակերպությանն ասել եք, չէ՞, որ Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է, նշանավոր տարածք է, նորմալ պետք է աշխատանքներ իրականացնի, գլխառադ չպետք է անեն»:
Քաղաքապետը հանձնարարեց, որ զգուշացնեն. «Եթե հանկարծակի ինչ-որ բան նենց չգնաց, իրենց ստուգող էլ է գալու ստուգի, ձեզ էլ հետը: Եթե մի բան նենց չեղավ, այդ բանկային երաշխիքը շատ արագ քաշելու ենք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ