«Ինքս գնացել եմ Երեւանյան լիճ, ոչ մեկիդ չեմ ասել: Այդ մարդն այնտեղ հավաքում էր, չեմ հասկանում ի՞նչ ուսումնասիրության մասին է խոսքը: Էլի հողի ո՞ւժն են նայում»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն՝ անդրադառնալով Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տրամադրելու, կիրճի մաքրման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքներին:
Ի պատասխան, քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանն ասաց. «Մաքրման աշխատանքների մասով ասեմ, որ աշխատավայրերի հանձնում է իրականացվել կապալառուին, ուսումնասիրություններ է կատարում: Զուգահեռ որոշակիորեն սկսվել է մաքրումը, բայց հիմա պետք է հստակեցվի ծավալների մասով»:
«Այդ ինչպե՞ս են ծավալ հաշվում, եթե մարդ չկար, ծառի հետեւո՞ւմ է եղել։ Ինքը այնտեղ պետք է լինի՝ անկախ ամեն ինչից: Այդ մրցույթի պատճառով 10 օր չենք կարողացել սկսել մաքրության աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։ Գեւորգ Նազարյանն արձագանքեց, որ այնտեղ է եղել։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ