Այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խոհրդակցության ժամանակ Բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանն ասաց, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկ կատարելու հետ կապված աշխատանքներ են տանում, բայց որոշակի խնդիրներ կան: Քաղաքապետը հորդորեց հստակ ասել՝ ե՞րբ ծառատունկը կսկսեն ու ինչ խնդիրներ կան. «Պարո՛ն Նազարյան, ե՞րբ կարանք հայտարարել, որ այնտեղ ծառատունկ ենք անում: Թե չէ՝ արեցինք, բերեցինք, դրեցինք, բարձրացրինք, փոսը փորեցինք, ե՞րբ ենք անում ծառատունկ։ Ընդհանրապես ո՞ր ժամանակահատվածում են անում ծառատունկը»:
Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ հողը հիմա գտնվում է այն ինստիտուտում, որտեղ անցկացվում է փորձաքննությունը եւ երբ հողի հարցը լուծվի՝ կանեն. «Ասել են, որ այս շաբաթվա մեջ պետք է լինի»:
Նա նաեւ ասաց, որ ընտրել են փակ արմատով բույսեր, որը կարող են տնկել՝ անգամ ոչ ծառատունկի սեզոնին:
Հրաչյա Սարգսյանը պահանջեց ծառատունկի համար հստակ ժամկետ նշել, ի պատասխան հայտնեցին, որ իրենցից կախված չէ, ինստիտուտից է կախված: Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Ամեն ինչ մեզանից է կախված, պրոբլեմը մեր մեջ է: Վստահաբար ձեզ ասում եմ, որ այդտեղ ծառատունկ չարեցինք: Շնորհավորում եմ բոլորիս»։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ