Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Երևանին մեղադրել է կարգավորման ցանկության բացակայության մեջ

Ապրիլ 11,2022 12:18

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մարաղայի ջարդերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ՝ երեկ արված հայտարարությանը՝ Երևանին մեղադրելով հարաբերությունները կարգավորելու ցանկության բացակայության մեջ:

«Մենք հերքում ենք Հայաստանի ԱԳՆ հերթական չհիմնավորված, անօրինական և թշնամական հայտարարությունը և վճռականորեն դատապարտում ենք հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումն այն պահին, երբ երկու երկրները որոշել են քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նման հայտարարությունը մի երկրի կողմից, որը քարոզում է անջատողականություն Ադրբեջանում, միջամտում է այլ պետության ներքին գործերին՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը, և խարխլում է տարածաշրջանում խաղաղաշինության ջանքերը, բացահայտ ցույց է տալիս, որ հակառակ կողմի իրական նպատակը կարգավորումը և խաղաղ համագոյակցությունը չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ Երևանը որևէ իրավունք չունի Ադրբեջանին մեղադրել էթնիկ զտումների մեջ, երբ որ Հայաստանն ինքը «Խոջալուի ջարդերի», որտեղ, ըստ պաշտոնական Բաքվի, սպանվել է 613 խաղաղ բնակիչ, ինչպես նաև մոտ 4000 ադրբեջանցիների զանգվածային սպանությունների հեղինակն է:

«Ի՞նչ հիմքով է հայկական կողմը, որը մինչ այսօր հրաժարվում է պատասխանատվությունից իր բազմաթիվ հանցագործությունների համար, խոսում զանգվածային սպանությունների և էթնիկ զտումների մասին… Մոտ 1 միլիոն ադրբեջանցիների ենթարկելով էթնիկ զտումների՝ հայկական կողմը մոտ 30 տարի կոպտորեն խախտել է ադրբեջանցի ժողովրդի հիմնարար իրավունքները, կատարել է բազմաթիվ ռազմական հանցագործություններ ռազմական ագրեսիայի տարիներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունից նաև նշել են, որ Ադրբեջանը շարունակում է շարժվել զարգացման և առաջընթացի ուղղությամբ «իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում՝ համապատասխան իր պարտավորությունների և միջազգային իրավունքի՝ անկախ Հայաստանի ընտրությունից»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930