«Մենք չպետք է վախենանք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելուց, տարածաշրջանում գործոն դառնալու հնարավոր լուծումներից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետությունն է։ Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ եւ շատ կոնկրետ հաշվարկով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այս գործընթացի նախաձեռնողը»,- hraparak.am-ի փոխանցմամբ՝ վերջին մամլո ասուլիսում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանին պրագմատիզմի պակասի մեջ չես մեղադրի: Այդ պրագմատիզմով առաջնորդվելով էր, որ 2002-ին, Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով 100 մլն դոլար պետական պարտքի դիմաց 4 ձեռնարկություն հանձնվեց ՌԴ-ին՝ որպես սեփականություն:
Այդ պրագմատիզմով առաջնորդելով էր Քոչարյանը յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո մեկնում «Տիզբոն»՝ Պուտինից իր չունեցած լեգիտիմությունը գնելու, իսկ վերադառնալիս հայտարարում. «Ինքը անվերապահ աջակցություն հայտնեց ինձ»: Եվ քոչարյանական պրագմատիզմի գինը Հայաստանի ինքնիշխանությունից մասհանումն էր Ռուսաստանին:
Երկու պրագմատիկ գործիչներ՝ Պուտինը եւ Քոչարյանը, միմյանց լավ էլ հասկանում էին՝ մեկը վաճառում էր կամ նվիրում, մյուսը՝ գնում:
Կարդացեք նաև
Շուրջ 25 տարի է՝ ընդդիմություն ու իշխանություն պայքարում են Հայաստանը Ռուսաստանին նվիրելու, վաճառելու, հանձնելու համար:
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 11-րդ համարում