Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրի կնքումն առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, փակուղի է տանում արցախահայության անվտանգ ապրելու հեռանկարը. «Ժողովրդավարական համախմբում»

Ապրիլ 11,2022 09:19

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունը Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել, Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման վերաբերյալ

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ՝ Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել, Իլհամ Ալիև հանդիպումը ամփոփող հայտարարությունները կարելի է բնութագրել որպես արցախա-ադրբեջանական հակամարտության հայանպաստ լուծման գործում հերթական հետընթաց։

Դիվանագիտական խոսույթում բացակայում էր Արցախյան հիմնահարցի շրջանակներում ազգերի ինքնորոշման սկզբունքի ամրագրումը, որը խիստ մտահոգիչ է, իսկ խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ դիտարկումներում Արցախը որպես սուբյեկտ առհասարակ բացակայում էր։ Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի կնքումը առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փակուղի է տանում արցախահայության անվտանգ և խաղաղ ապրելու հեռանկարը։

Այս հանգամանքով պայմանավորված` պետք է փաստել, որ Արցախի անվտանգության և Արցախի հայկականության երաշխավորումը ներկա իշխանությունների օրակարգում որևէ կերպ արտահայտված չէ:

Արցախի հայկականության երաշխավորը այլևս կարող է և պետք է լինի հայ ժողովուրդը: Յուրաքանչյուրս պետք է առաջնորդվենք պատմականորեն ապացուցված այն պարզ բանաձևով, որ «հողը պատկանում է նրան, ով ապրում է այնտեղ»:

Հետևաբար, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ, ապրելով Արցախում, այցելելով Արցախ, ներդրումներ անելով Արցախում, մասնակցելով Արցախի հանրային կյանքին, կարևորագույն ներդրում ենք ունենում Արցախի հայկականության երաշխավորման հարցում:

Այսուհետ Արցախի ճակատագրով յուրաքանչյուրի մտահոգությունը «չափելի է»:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930