Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի երազանքն իրականացավ, տատի օժիտ պահարանն էլ դարձավ դեկոր

Ապրիլ 11,2022 13:00

2019 թվականի Ամանորի գիշերը Այվազյանների ընտանիքում տարեմուտը տոնելիս հետաքրքիր գաղափար ծագեց, որը հետագայում դարձավ իրականություն: Վրույր Այվազյանը պատմում է, որ ամեն տարի ընտանիքով Ամանորի գիշերը բարձրանում են Գյուլագարակ գյուղի իրենց տան ձեղնահարկ, որտեղից երեւում է ամբողջ գյուղը, ապա հրավառություն կազմակերպում եւ այդպես դիմավորում Նոր տարին:

2019 թվականի կեսգիշերին որոշեցին, որը ձեղնահարկը, որն իրենց տան մի մասն է կազմում, դարձնել հյուրատուն: 2020 թ., չնայած համավարակին ու մյոււս դժվարություններին, կյանքի կոչեցին այդ գաղափարը: Քանի որ հյուրատունն արդեն պատրաստ էր, պետք էր մտածել անվան մասին: Վրույրը որոշում է հյուրատունն անվանել Տորմակ` Գյուլագարակ գյուղի 5-6-րդ դարերում կառուցված եկեղեցու անունով: Պատճառն այն էր, որ հյուրատան հիմնադիրը բոլոր կապերով կապված էր հինավուրց եկեղեցուն:

Հյուրատան ներքին հարդարանքն ու կահավորումը հնի ու նորի համադրությամբ է իրականացվել, Տորմակի սենյակներից մեկը զարդարում է գրեթե 100 տարվա պատմություն ունեցող Արփենիկ տատի օժիտը եղած պահարանը, որը իրական սիրո կենդանի վկա է:

Վերջերս Վրույրը մասնակցել է «Համայնքային տուրիզմի զարգացում» ծրագրին, որն էլ ավելի է հմտացրել նրան, ավելացրել գիտելիքները` հյուրատան զարգացման համար: Այս տարի նախատեսվում է հյուրատան ծառայությունների մեջ ավելացնել նախաճաշի ծառայությունը եւ տաղավարը: Գարնանը հյուրատունն իր աշխատանքը կսկսի մեծ թափով եւ իր հյուրընկալ դռները կբացի գեղեցիկն ու նրբաճաշակը գնահատող այցելուների առաջ:

Մարիաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930