«Ազատություն» – Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության լիդեր Մարին Լը Պենն անցել են երկրորդ փուլ:
Առաջին փուլի նախնական արդյունքների համաձայն, Մակրոնը ստացել է քվեների 28.5 տոկոսը, Լը Պենը՝ 24.2 տոկոս:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին:
2017 թվականի ընտրությունների առաջին փուլից հետո նույն թեկնածուներն են անցել երկրորդ փուլ, որն ավարտվել է Մակրոնի համոզիչ հաղթանակով: