«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Ոստիկանության ծառայողներն այսօր այցելել են Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ, ծանր վիարվորանքի գործով ՏՈՒԺՈՂ Էդգար Ղազարյանի բնակարան, այդպիսով վախի մթնոլորտ ստեղծել վերջինիս ընտանիքի անդամների և հատկապես նրա անչափահաս երեխաների համար:
Ինձ համար ակնհայտ է, որ այցի միակ նպատակը եղել է Էդգար Ղազարյանի ընտանիքին անհանգստություն պատճառելով ահաբեկելը:
Ծանր վիրավորանքի հոդվածով որևէ քրեական գործով հայտնի չէ որևէ դեպք, երբ ոստիկանության ծառայողները ոչ աշխատանքային օրն այցելեն ՏՈՒԺՈՂԻ բնակարան` լրացուցիչ բացատրություն ստանալու պատրվակով:
Կարդացեք նաև
Այս երևույթը համարում եմ խիստ մտահոգիչ և վճռական անհանդուրժելի: Հորդորում եմ ոստիկանության ղեկավարությանը հետևողականորեն պայքարել այսօրինակ վարքագծի դեմ և հանձնարարել բոլոր իրավասու ստորաբաժանումներին արարքը որևէ դեպքում չկրկնել:
Անթույլատրելի է այնպիսի նախադեպի ստեղծումը, որը հետագայում հաջորդ իշխանության կողմից առիթ կդառնա ձեր նկատմամբ դրսևորել նույնանման արատավոր վարքագիծ:
Ընտանիքի անդամները, հատկապես անչափահասները, քաղաքական տարբեր հայացքներով պայմանավորված տարատեսակ գործողություններում մշտապես և հաստատապես պետք է մնան անձեռնմխելի: