Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիկահողի կարի արտադրամասը պաշտպանության նախարարությունից պատվեր ունի (ֆոտոշարք)

Ապրիլ 10,2022 15:48

Սյունիքի մարզի  Շիկահող գյուղական բնակավայրում արդեն մի քանի ամիս է՝ 14 ընտանիք ունի կայուն եկամտի աղբյուր:  Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ (աշխատանքային խումբը շարունակում է ղեկավարել Սյունիքի մարզպետ Ռոբերտ ՂուկասյանըԱԴ), անցած տարի Շիկահողում հիմնվեց կարի արտադրամաս: Գյուղապետարանի վարչական շենքը հիմնովին նորոգվեց ու մեկ հարկ հատկացվեց կարի արտադրամասին։ Մոտ  150 հազար դոլարի ներդրում, իսկ 4 ամիս անց՝ կարի արտադրամասը հասցեատերերին է հանձնում առաջին պատվերները։ Պատվիրատուները՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսությունն ու «Զանգեզուր կենսաոլորտային» համալիրն են։ Անտառապահների ու բնապահպանների մեկ համազգեստի արժեքը 25 հազար դրամ է։

«Ստացել ենք 69 համազգեստ,սա առաջին խմբաքանակն է, ձմեռային համազգեստ նույնպես պատվիրելու ենք։ Թռիչքային տնտեսական զարգացման խնդիր է լուծվել՝ աշխատատեղ, եւ արտադրամասը աշխատացնելու համար առաջին աջակցություն՝ այդ շրջանակում պետությունը հովանավորել է այս ծրագիրը եւ արդյունքն արդեն ակնառու է»,-ասում է Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության պետ Սասուն Մանուկյանը:

Կառավարության աջակցությամբ աշխատակիցներն ամեն  ամիս  ստանում են նվազագույն աշխատավարձ՝68 հազար դրամ։ Աշխատավարձը կլինի անկախ պատվերների առկայությունից, իսկ պատվերների դեպքում՝ շահույթը կմեծանա։ Նորետա Յուզբաշյանը մանկավարժ է, հիմա վաստակած հանգստի է անցել։ Կապանում էր ապրում, բայց Շիկահողի կարի արտադրամասը նրան բերեց սահմանամերձ Շիկահող՝ հայրենի գյուղը։  Պատրաստ է աշխատել երկու հերթափոխով։

 

«Էլի քաղաք գնում ենք,քաղաքում տուն ունենք, բայց որ աշխատում եմ էլ քաղաք չեմ գնում:Համեմատած դեկտեմբեր  ամսվան` հիմա ավելի լավ ենք աշխատում,ավելի ոգեւորված եւ ավելի որակով արտադրանք ենք տալիս: Կարի մեքենաների պակաս ենք զգում արդեն»,-ասում է տիկին Նորետան։

Կարի արտադրամասի պատասխանատու Նարե Ղազարյանն ասում է՝ արտադրամասը  նոր պատվերների մեծ քանակ է  ստացել :  Հայաստանի զինված ուժերի համար   կարելու են սպայական պայուսակներ եւ այլ անհրաժեշտ  պարագաներ: Մոտ 60 համազգեստի պատվեր էլ ստացել  են Մեղրու կոմունալ ծառայության կողմից։ Բացի պատվերները, ընթացքում կարում են նաեւ սրբիչներ, սպիտակեղեն, որոնք իրացվում են մարզում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930